Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Մամուլ » «ՉԻ». ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել ե՞ն ընտանեկան բիզնես

    «ՉԻ». ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել ե՞ն ընտանեկան բիզնես

    «ՉԻ». ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել ե՞ն ընտանեկան բիզնես
    Հունվար 12, 2018 9:22 Մամուլ A+ / A-

    «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստան 24» կայքում հրապարակվել էր հոդված՝ «ՀՀԿ-ականները զագսերի գործակալությունը դարձրել են ընտանեկան բիզնես» վերտառությամբ: Հրապարակման մեջ ի մասնավորի, նշված էր, որ Արդարադատության նախարարության Զագսերի գործակալության պետը՝ Անի Մխիթարյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի աղջկան՝ Թամարա Գրիգորյանին, բերել է գործակալություն եւ ցանկանում է ամեն ինչ նրա ձեռքը տալ:

    Երևան Տոնավաճառ

    Այսպիսով՝ վերջինս իր բարեկամներին նշանակելու է տարբեր պաշտոններում, իսկ մարդկանց աշխատանքից ազատելու է իր հայեցողությամբ: Անի Մխիթարյանը շրջապատում բոլորին ասել էր, որ Թամարան իր ամուսնու աղջիկն է: Բացի այդ, Մխիթարյանն իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին, տեղավորել էր աշխատանքի Շենգավիթի ԶԱԳՍ-ում: Նշվել էր նաեւ, որ ԶԱԳՍ-ի բաժնի պետերից մեկը՝ Ալբերտ Վիրաբյանն էլ գործակալություն աշխատելու էր բերել իր քենուն՝ Անահիտ Ալեքսանյանին:

    Այս առնչությամբ, «ՉԻ»-ն հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ ցանկանալով մեկնաբանություն ստանալ նախարար Դավիթ Հարությունյանից:

    Ինչու է Անի Մխիթարյանը իր վրա վերցրել ՀՀԿ-ական պատգամավորների երեխաներին աշխատանքի տեղավորելու գործառույթը:

    Գործակալության պետ Անի Մխիթարյանին ինչպե՞ս է հաջողվել իր եղբոր կնոջը՝ Լուսինե Ավանեսյանին տեղավորել Շենգավիթի ԶԱԳՍ-ում: Ով է Մխիթարյանի հովանավորը, որ վերջինս հեշտությամբ կարողանում է այդպիսի գործունեություն ծավալել»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Նման թեմաներ

    scroll to top