Հինգշաբթի , 17 Հունվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով. Հայկ Մարության

    Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով. Հայկ Մարության

    Չի կարելի ձմռանը մեքենա վարել ամառային անվադողերով. Հայկ Մարության
    Հունվար 14, 2019 17:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով ձմեռային անվադողեր չունեցող մեքենաների պատճառով մայրաքաղաքում ձնամաքրման և երթևեկության հետ կապված խնդիրներին:

    «Ես էլ նույնպես ամբողջ գիշեր շրջել եմ քաղաքում, տեսել եմ խնդիրները, հենց Մյասնիկյան պողոտայում անձամբ կանգնել եմ ու հետևել տրանսպորտին: Ամառային անվադողերով մեքենաները ոչ մի կերպ չէին կարողանում բարձրանալ վերև, միանգամից ստեղծում էին խցանում, իրար էին խփում, փակվում էր ամբողջ փողոցը, և մեր տեխնիկան չէր կարողանում հասնել տեղ: Չի կարելի ձմեռը մեքենա վարել ամառային անվադողերով»,- ասել է քաղաքապետը՝ կոչ անելով փոխել ամառային անվադողերը ձմեռայինով:

    Քաղաքապետ Մարությանը հորդորել է ճանապարհային ոստիկանությանը քայլեր ձեռնարկել համապատասխան ստուգումների իրականացման ուղղությամբ, և միաժամանակ մեկ անգամ ևս կոչ արել ձմեռային անվադողեր չունեցող վարորդներին՝ խուսափել մեքենա վարելուց:
    Մայրաքաղաքում շարունակվել է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Քաղաքացիների շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ: Քաղաքապետարանի պատասխանատուներն ընդունել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու դիտարկումները: Եղել են նաև առաջարկներ՝ նոր փոքր շուկաների ձևավորման մասին: Զեկուցվել է, որ բոլոր առաջարկները քննարկվում են, և հնարավորության դեպքում քաղաքապետարանն աջակցություն կցուցաբերի այդ շուկաների ստեղծման գործում: Քանի որ տոն օրերն արդեն ավարտվել են, քաղաքապետը հանձնարարել է հետևողական լինել նաև Հանրապետության հրապակարում բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու հարցում:

    Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ արդեն ավարտվել են Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում հիմնականում իրականացվում են հաղորդուղիների տեղափոխման աշխատանքեր, այս շաբաթ էլ նախատեվում է հայտարարել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի մրցույթը: Քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակում մրցույթն արդեն կայացել է, կնքվել է պայմանագիր, կիրականացվեն նախագծման աշխատանքներ, որից հետո կմեկնարկի շինարարական գործընթացը: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթն ընթացքի մեջ է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության 29 մանկապարտեզներ ամբողջովին կհիմնանորոգվեն, իսկ 118 մանկապարտեզներում կիրականացվեն էներգաարդյունավետության և սեյսմակայունության միջոցառումներ:

    Քաղաքապետի հանձնարարությամբ երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով տոնական լույսերը կապամոնտաժվեն գիշերային ժամերին: Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով գործընթացը կիրականացվի ճանապարհային ոստիկանության հետ համատեղ:


    Նման թեմաներ

    scroll to top