Գլխավոր Լուրեր Չի կարելի վեթինգն իրականացնել երկու ամսում․ Կարանզա

Չի կարելի վեթինգն իրականացնել երկու ամսում․ Կարանզա

8
0

«Շատ երկրներում, որտեղ մենք աշխատում ենք, դատական բարեփոխումների հարցը ծագել է այն ժամանակ, երբ երկրում նկատվել են կոռուպցիա և մարդու իրավունքների համակարգային խախտումներ»: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Կարանզան։

Միջազգային կենտրոնի ներկայացուցիչը որպես անցումային արդարադատության իրականացման օրինակ ներկայացրեց Թունիսի նախադեպը՝ մասնավորապես հատուկ մասնագիտացված պալատների ձևավորումը՝ կոռուպցիայի դեմ պայքարը գնահատելու համար և ապա նոր վեթինգի անհրաժեշտությունը։

Կարանզան նշեց, որ շատ երկրներ լրացումներ չեն մտցրել սահմանադրությունում՝ անցումային շրջանի արդարադատության ձևավորման սահմանադրական չափորոշիչներ ապահովելու համար։

«Չի կարելի վեթինգն իրականացնել երկու ամսում, քանի որ տասը տարի Հայաստանում եղել են կոռուպցիա և մարդու իրավունքների խախտումներ։ Հարցեր, որոնցով զբաղվում է անցումային արդարադատությունը»,- նշել է Կարանսան։