Գլխավոր Լուրեր Չինաստանի շուկան բաց է հայկական ապրանքների համար. վարչապետ

Չինաստանի շուկան բաց է հայկական ապրանքների համար. վարչապետ

10
0

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ Չինաստանը ցանկանում է, որ կառավարությունն օժանդակի չինարենի ուսուցմանը Հայաստանում: «Այդ առումով մենք կիրականացնենք մեկ պիլոտային ծրագիր»,- ասաց  նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Չինաստան այցելության ժամանակ քննարկվել  է հայկական ապրանքների մուտքը չինական շուկա ապահովելը: «Մեր բոլոր  տիպի հայկական  արտադրանքն ընդունելու համար Չինաստանը պատրաստ է: Պետք է պոտենցիալ արտահանողների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, քանի որ ստանդարտների խնդիր կա: Չինաստանի շուկան  բաց է հայկական ապրանքների համար»,-  վստահեցրեց Կառավարության ղեկավարը: