Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Չիրացված ներուժ՝ հայ-ուզբեկական տնտեսական հարաբերություններում

    Չիրացված ներուժ՝ հայ-ուզբեկական տնտեսական հարաբերություններում

    Չիրացված ներուժ՝ հայ-ուզբեկական տնտեսական հարաբերություններում
    Դեկտեմբեր 6, 2017 19:11 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Հայ-ուզբեկական տնտեսական հարաբերություններում մեծ չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել։ Նման տեսակետ է հայտնել  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Սանատուլա Բեկենովի հետ հանդիպմանը:
    Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և համաձայնել, որ երկու բարեկամ ժողովուրդները տնտեսական կապերը զարգացնելու մեծ հնարավորություններ ունեն։
    Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նախարար Կարայանը Սանատուլա Բեկենովի հետ քննարկել է համատեղ արտադրական կոոպերացիաների հիմնման, ինչպես նաև դեպի երրորդ երկրներ արտահանման հեռանկարները։
    Նախարար Կարայանը նշել է, որ հայկական կողմն արդեն իսկ ձևավորել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ուզբեկական կողմի հետ համատեղ կուսումնասիրի այն ոլորտները և ուղղությունները,  որտեղ կարելի է զարգացնել տնտեսական համագործակցությունը։ Կողմերը  քննարկել են նաև թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։
    Ուզբեկական կողմը նշել է, որ Հայաստանի արտահանման խթանմանն ուղղված քաղաքականությունը կարող է լավ օրինակ հանդիսանալ, նաև ընդգծել է տարբեր ոլորտնում փորձի փոխանակման կարևորությունը։

    Նման թեմաներ

    scroll to top