Ուրբաթ , 24 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.51   
  •  EUR   Առք` 518.00   Վաճառք` 528.00   ՀՀ ԿԲ` 521.51   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 486.72   
  •  GBP   Առք` 594.00   Վաճառք` 612.00   ՀՀ ԿԲ` 602.60   
  •  RUB   Առք` 8.35   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.36   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 197.66   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Չիրականացված խոստումներ, տապալված ծրագրեր. Սերժ Սարգսյանի 10-ը տարիները` համառոտ (տեսանյութ)

Չիրականացված խոստումներ, տապալված ծրագրեր. Սերժ Սարգսյանի 10-ը տարիները` համառոտ (տեսանյութ)

Մարտ 3, 2017 15:54 Լուրեր, Վերլուծական, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռեւս պաշտոնապես չի մեկնարկել: Մարտի 5-ից կտրվի քարոզարշավի մեկնարկը: Araratnews.am-ն արդեն հրապարակել էր, որ ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավը սկսելու է «Դինամո» մարզադաշտից: Հայտնել էինք, որ այդ օրը մանկավարժական համալսարանի ուսանողներին հրահանգված է լինել մարզադաշտում: Երեկվանից մայրաքաղաքի կենտրոնական որոշ հատվածներում հայտնվեց ՀՀԿ-ի` «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով պաստառը` վարչապետ Կարեն Կարապետյանի լուսանկարով: Նկատենք, որ Կարապետյանը, ով ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է կուսակցությունում,  ընդգրկված չէ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ն նրա   լուսանկարը չի փակցրել: Նախկինում ՀՀԿ-ն ներկայանում էր Սերժ Սարգսյանի դեմքով:

2008 թվականին ՀՀԿ-ն «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսով էր մասնակցում ընտրություններին: Սարգսյանն ու իր թիմը խոստանում էին «Հայաստանում վերջնականապես  հաղթահարել գործազրկությունն ու աղքատությունը, օր առաջ բարելավել մարդու կյանքը, իսկ երկիրը դարձնել ավելի անվտանգ»:

Հայաստանն առաջ չընթացավ, փոխարենը, պաշտոնական վիճակագրության համաձայն` երկրում աղքատությունը խորացավ, արտագաղթի տեմպերն արագացան: Նույն այդ ժամանակ էր, որ երկրում տնտեսական անկում գրանցվեց, բայց  Սերժ եւ Տիգրան Սարգսյանները  փորձում էին հակառակը պնդել: Սարգսյան Տիգրանը, ով «Առա՛ջ Հայաստանի» տարիներին զբաղեցնում էր կառավարության ղեկավարի պաշտոնը, հայտարարում էր, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարված է, այն գնացել է մեր երկրից:

Սարգսյանների` բաժակաճառի նմանվող կենացը հետագա տարիներին իրականություն չդարձավ, որոշեցին հաջորդ` 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Մարզից մարզ, գյուղից գյուղ երաժշտական խմբերով, կարկառուն ՀՀԿ-ականներով Սերժ Սարգսյանն ամբիոններից ելույթ էր ունենում, որ ժամանակն է հավատալու, որ փոխվի:

Սերժ Սարգսյանին  ոչ ոք չհավատաց, որովհետեւ փոփոխությունների ունակ չէր քաղաքական այս թիմը: Հետո պատրաստվեցին 2013 թվականի նախագահական ընտրություններին` այս անգամ ընտրելով «Առաջ դեպի ապահով Հայաստան» կարգախոսը: Քանի որ 2008 թվականին Հայաստանն արդեն ըստ Սարգսյանի առաջ էր գնացել, մտածել էին, որ ժամանակն է ընթանալ դեպի ապահով Հայաստան:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցում է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով: Տարբերությունը միայն այն է, որ, ըստ էության, Հայաստանի տարածքում կլինեն ոչ թե Սարգսյանի, այլ Կարապետյանի լայնաժպիտ նկարները:

Հայաստանի քաղաքացին դարձյալ կանգնած է ընտրության առաջ: Ընտրել ՀՀԿ-ի՞ն, թե՞ ընտրությունների միջոցով փոխել իշխանություններին` սա է օրվա հրամայականը: Ակնհայտ է մեկ բան. Սարգսյանն ու իր թիմը տապալել են բոլոր ծրագրերը, Հայաստանի քաղաքացուն ստիպել հավաքել ճամպրուկները: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկրից անվերադարձ հեռացել է 350 հազար մարդ, աղքատ է երկրի բնակչության կեսը, ավելացել է արտաքին պարտքը: 2008 թվականին Սերժ Սարգսյանի աշխատավարձը 400 հազար դրամից դարձել է 1 միլիոն 320 հազար դրամ:

Հին ու նոր դեմքերով ՀՀԿ-ն դարձյալ վերարտադրվելու հայտ է ներկայացրել:  Երկրի թիվ 1 քաղաքական մարմնում հայտնվելու համար ՀՀԿ-ականներն սկսել են նույն ձեռագրով: Ընտրակաշառքի բաժանման ահազանգեր,  ընտրողների ցուցակագրում, վարչական լծակների կիրառում: Ընտրախախտումների նորացված մեխանիզմով, ԿԸՀ-ի Տիգրան Մուկուչյանով, Կարապետյանի բրենդային հագուստով լուսանկարներով Հայաստանի հանրապետական կուսակցությունը գնալու է ընտրություններին, համոզելով, որ երկիրը տանելու է առաջընթացի եւ անվտանգության ճանապարհով:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top