Շաբաթ , 21 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Sunny
17°
Home » Լուրեր » Չկա երաշխիք, որ Բաքուն չի սկսի ռազմական գործողություններ (տեսանյութ)

Չկա երաշխիք, որ Բաքուն չի սկսի ռազմական գործողություններ (տեսանյութ)

Հոկտեմբեր 12, 2017 12:48 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին դեռ ոչինչ հայտնի չէ, բայց Ադրբեջանի ղեկավարը չի կարող խուսափել հանդիպումից: Այս մասին այսօր Կառավարության նիստից  հետո հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար  Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռնտու չէ: «Պատահական չի Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել Արցախի խնդրի բովանդակությունը և այլ բան ներկայացնել»,- ասաց փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը վերսկսում  է բանակցություններն առանց նախապայմանների՝ նկատի ունենալով Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություններից հետքայլը: Սերժ Սարգսյանը, սակայն, հակադարձել էր եւ Ադրբեջանի  քաղաքականությունը որակել խայտառակություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top