Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է

    Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է

    Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է
    Փետրվար 12, 2019 11:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է, Ազգային ժողովում Կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Հայաստանում աղքատության հաղթահարման միջոցների ու մեթոդների վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, և, ցավոք սրտի, աղքատություն հաղթահարել ասելով՝ շատ դեպքերում հասկացվում է աղքատ մարդկանց սնունդ, հագուստ և այլ նյութական միջոցներ մատակարարելը՝ առանց պատասխանելու հետևյալ հարցի՝ եթե դա հնարավոր է անել մինչև մեկ տարի, ապա դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու,- նշեց Փաշինյանը` հավելելով։ – Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է»։

    Փաշինյանի խոսքով՝ օգնելու են ՀՀ քաղաքացիներին, որ կարողանան իրենք իրենց համար ի վիճակի լինեն ստեղծել աշխատատեղեր ու հաղթահարել աղքատությունը։

    «Մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է լինի 0-ից բիզնես ստեղծելու հնարավորություն»,- խորհրդարանում հայտարարեց Փաշինյանը։


    Նման թեմաներ

    scroll to top