Հինգշաբթի , 25 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Չքաղաքականացնե՛լ ԱԺ ամբիոնը. Գալուստ Սահակյան

    Չքաղաքականացնե՛լ ԱԺ ամբիոնը. Գալուստ Սահակյան

    Փետրվար 1, 2016 13:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    galust

    Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում պատգամավորներին կոչ արեց չքաղաքականացնել խորհրդարանի ամբիոնը:

    ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  նիստում դժգոհեց, որ 15 օրինագծեր կան, որոնք շատ կարևոր հարցերի վերաբերյալ են, բայց տարիներով չեն դրվում քննարկման: Նա դժգոհեց, որ իրենց սահմանադրական իրավունքը պատրանքային է, չի իրացվում:  Մարուքյանն ասաց, թե տպավորություն է, որ ծանոթով են նախագծերը դրվում քննարկման:

    Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Հումորի համար ասեմ՝ ծանոթ ճարեք»: Այնուհետև նա շարունակեց, որ խորհրդարանը բավական ծանր օրակարգով է աշխատում: «Պետք է փորձենք չքաղաքականացնել այս ամբիոնը: Այստեղ ավելի շատ քաղաքական դեբատներ են գնում, քան թե նախագծեր են քննարկվում»,- ասաց Սահակյանը:

    ԱԺ  պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ  հայտարարեց. «Փաստորեն, ՀՀ-ն հավակնում է դառնալ աշխարհում առաջին երկիրը, որտեղ քաղաքականությունը չքաղաքականացնելու կոչեր են հնչում»:


    Նման թեմաներ

    scroll to top