Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Չքնաղ գետում սատկած ձկների փորձաքննության արդյունքներն կուղարկվեն ոստիկանություն

    Չքնաղ գետում սատկած ձկների փորձաքննության արդյունքներն կուղարկվեն ոստիկանություն

    Չքնաղ գետում սատկած ձկների փորձաքննության արդյունքներն կուղարկվեն ոստիկանություն
    Հուլիս 22, 2019 14:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Համացանցում տարածված՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չքնաղ գետում սատկած ձկների հայտնաբերման ահազանգի հետքերով ս.թ. հուլիսի 18-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել «Սագամար» ՓԲԸ-ում:

    Կատարվել է ջրի 4 նմուշառում՝ հորատանցքից դուրս եկող արտահոսքից, Չքնաղ գետի տարբեր հատվածներից և կոմունալ կենցաղային արտահոսքից: Նմուշներ վերցվել են նաև ձկներից:
    Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ջրի և ձկների փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն էլ, որտեղ ձկների հետազոտությունն է կատարվում, մեզ տեղեկացրեց, որ փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուն պես կուղարկվեն ոստիկանություն. կա հարուցված քրեական գործ, և արդյունքները հրապարակել չեն կարող:

    Նման թեմաներ

    scroll to top