Շաբաթ , 23 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    22°
    Home » Լուրեր » ՉԼ-ի 8 հանդիպումներում խփվել է 26 գոլ

    ՉԼ-ի 8 հանդիպումներում խփվել է 26 գոլ

    Սեպտեմբեր 14, 2017 11:53 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    og-default

    Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկեց նաև E, F, G և H խմբերում:

    Ներկայացնում ենք խաղային 2-րդ օրվա ուշագրավ թվերը և փաստերը:

    8 հանդիպումներում, ընդհանուր առմամբ, խփվել է 26 գոլ:

    Ամենագոլառատներըը «Լիվերպուլ»-«Սևիլիա» (2:2), «Պորտու»-«Բեշիքթաշ» (1:3), «Տոտենհեմ»-«Բորուսիա» (3:1), «Ֆեյենորդ»-«Մանչեսթեր Սիթի» (0:4) խաղերն էին:

    Բոլոր խաղերում գոլեր գրանցվել են: 16 թիմերից գոլեր են խփել 14-ը, գոլ չեն խփել միայն «Ֆեյենորդն» ու ԱՊՕԷԼ-ը:

    3 դեպքերում հաղթել են տանտերերը, 2 անգամ հյուրերը, մյուս խաղն էլ («Ռոմա»-«Աթլետիկո») ավարտվել է ոչ-ոքի:

    Առաջինը հաշիվը բացվել է «Ֆեյենորդ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում. 2-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ջոն Սթոունզը:

    Ժամանակային առումով վերջին գոլը խփվել է 86-րդ րոպեին. Ռայան Բաբելը («Բեշիքթաշ») գրավել է «Պորտուի» դարպասը:

    8 հանդիպումներում 3 անգամ 11 մետրանոց է նշանակվել՝ 2 անվրեպ են իրացրել՝ Միլիկը («Նապոլի») և Ռոնալդուն («Ռեալ»), իսկ Ֆիրմինոն («Լիվերպուլ») վրիպել է.

    Խաղերում 2 կարմիր քարտ է գրանցվել. խաղադաշտից հեռացվել են «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Գոմեշը և «Տոտենհեմից» Յան Վերտոնգենը (երկուսն էլ -րդ դեղին քարտով):

    8 խաղերում մրցավարները ցույց են տվել 32 դեղին քարտ: Ամենաշատ քարտերը գրանցվել են «Լիվերպուլ»-«Սևիլիա», «Լեյպցիգ»-«Մոնակո», «Ֆեյենորդ»-«Մանչեսթեր Սիթի» և «Շախտյոր»-«Նապոլի» խաղերում՝ 5-ական. ամենաշատը զգուշացվել են ««Ֆեյենորդը» ֆուտբոլիստները՝ 4:

    Հատկանշական է, որ բոլոր խաղերում նվազագույնը 1 դեղին քարտ գրացվել է. ամենաքիչը (1) դեղին քարտ գրանցվել է «Մարիբոր»-«Սպարտակ» խաղում:

    Միայն «Մարիբորի» ֆուտբոլիստները չեն զգուշացվել:

    Նման թեմաներ

    scroll to top