Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է». Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթինգի ենթարկելու մասին. «Հրապարակ»

    «Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է». Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթինգի ենթարկելու մասին. «Հրապարակ»

    «Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է». Մակունցը՝ ԶԼՄ-ներին վեթինգի ենթարկելու մասին. «Հրապարակ»
    Հունիս 13, 2019 10:15 Լուրեր, Մամուլ, Քաղաքական A+ / A-

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ճի՞շտ են տեղեկությունները, որ դատական իշխանությունը վեթինգի ենթարկելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը՝ ԶԼՄ-ներին․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից:

    «Ես առաջին անգամն եմ լսում»,- ասել է նա՝ ասես իրենց խմբակցությունում չեն 24-ժամյա ռեժիմով լրագրողների «միսը ծամում», մեր աղբյուրները բացահայտելու ուղիներ ման գալիս, ինչի առթիվ մի քանի պատգամավոր ինքնախոստովանական «ցուցմունքով» են հանդես եկել և անգամ մեր գործընկերներից մեկին գումար են առաջարկել՝ իր աղբյուրը նշելու դիմաց։

    «Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարևոր, նման բան չի կարող լինել»,- ասել է Մակունցը»։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top