Գլխավոր Լուրեր Չորս օրում գրանցվել է 39 ավտովթար

Չորս օրում գրանցվել է 39 ավտովթար

1
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 7-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 49, մարմնական վնասվածք հասցնելու 34, ծեծի 15, խարդախության 12, թմրամիջոցի հայտնաբերման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առեւանգման, յուրացման կամ վատնման, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, դրամանենգության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, սպանության սպառնալիքի ու թմրամիջոցի մաքսանենգության 2-ական, սպանության, շորթման, համակարգչային հանցագործության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելու, սուտ մատնության, սառը զենքի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու եւ փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ վրաերթի 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 52-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։