Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » Լուրեր » Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող

    Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող

    Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող
    Հոկտեմբեր 10, 2018 21:20 Լուրեր, Սպորտ A+ / A-

    ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև: Մրցաշարին մասնակցում էր 20 դատապարտյալ:
    ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավել են դատապարտյալներ Մ. Ենոքյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Կոստանյանը: Հաղթողները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով:
    «Նման միջոցառումների կազմակերպումը միտված է բարելավելու ցմահ դատապարտյալների զբաղվածությունը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև բարձր պահելու առողջ մրցակցությունը»,-հայտնում են ծառայությունից։

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top