Գլխավոր Լուրեր CNN Travel-ը Հայաստանը ներառել է հետիոտնային զբոսաշրջության համար լավագույն 23 երկրների ցուցակում

CNN Travel-ը Հայաստանը ներառել է հետիոտնային զբոսաշրջության համար լավագույն 23 երկրների ցուցակում

2
0

CNN Travel ամերիկյան հեռուստաալիքի կայքի ճանապարհորդությունների բաժինը Հայաստանը ներառել է հետիոտնային զբոսաշրջությունը նախընտրողների համար լավագույն 23 երկրների ցանկում։

Ինչպես նշվում է հոդվածում, Հայաստանը այն երկրներից է, որտեղ հետիոտնային զբոսաշրջության համար արահետները լավագույններից են։ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» տասնմեկօրյա շրջայցը կտանի ամենալավ երթուղիներից մեկով, որը միացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահինի և Հաղպատի վանքերը՝ անցնելով լեռների հանքային գագաթներով և կանաչ անտառներով, ինչպես նաև՝ Գեղամա վայրի լեռներով և երկրի ամենաբարձր Արագած լեռան գագաթը բարձրացող արահետներով։