Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Crans Montana միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա

    Crans Montana միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա

    Crans Montana միջազգային ֆորումին ՀՀ նախագահը մրցանակ կստանա
    Հունիս 24, 2019 11:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շվեյցարիայում հունիսի 26-29-ը կայանալիք Crans Montana միջազգային ֆորումի ամենամյա նիստին նախատեսված է մրցանակաբաշխության արարողություն, որի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կպարգևատրվի PRIX DE LA FONDATION 2019 մրցանակով:

    Ֆորումի օրակարգի համաձայն, պարգևատրվելու է նաև Սլովենիայի Հանրապետության նախագահ Բոութ Պահորը, Գվինեայի Հանրապետության առաջին տիկին Ջենե Կաբա Կոնդեն:

    Crans Montana Forum-ը միջազգային համագործակցությունը խրախուսող ազդեցիկ հարթակ է, որի տարեկան միջոցառումներին ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկում են սոցիալական, տնտեսական խնդիրներ, անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր: Արմեն Սարգսյանը «Խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք հաղթահարելուն ուղղված արդյունավետ համագործակցության խթանումը» թեմայով քննարկումներում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

    Նախագահ Սարգսյանը Ցյուրիխում կմասնակցի նաև գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի բացմանը և հանդես կգա ելույթով:


    Նման թեմաներ

    scroll to top