Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ցուցահանդես` Նիկոլայ Մանուկյանի (Նիկoյի) հիշատակին

    Ցուցահանդես` Նիկոլայ Մանուկյանի (Նիկoյի) հիշատակին

    Ցուցահանդես` Նիկոլայ Մանուկյանի (Նիկoյի) հիշատակին
    Մայիս 23, 2019 13:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-
    Այսօր, ժամը15:00-ին, Նկարչիների տան մեծ ցուցասրահում բացվելու է (Նիկօյի) Նիկոլայ Մանուկյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

    «Նիկo»՝  նրա ստորագրությունն է,  նրա նկարչական անունը, նաև անունը, որով դիմում էին նրան մտերիմները: Ասում են ստեղծագործելիս նկարիչնարտահայտում է իր ներքնաշխարհը: Եթե այս տեսանկյունից դիտենք Նիկոլայ Մանուկյանի աշխատանքները, պարզորոշ կտեսնենք, թե որքան ազնիվ է նաայդ  ինքնարտահայտման մեջ, և թե որքան միմյանց ներդաշնակ են նրա կյանքն ու ստեղծագործությունը: Ուշադիր դիտողը կարող է անգամ արտաքիննմանություն տեսնել նկարչի մարդկային տեսակի և ստեղծագործության միջև:

    Նիկօյի նկարչությունը  բազմաճյուղ է և բազմաժանր: Իր բեղմնավոր ստեղծագործական կյանքի ընթացքում նա զբաղվել է գեղանկարչությամբ,գրաֆիկայով, գրքի նկարազարդմամբ, ինչպես նաև երգիծանկարչությամբ: Եվ այսօր, արդեն հետահայաց դիտարկմամբ, կարելի է ասել, որ այսասպարեզներից յուրաքանչյուրում նա ստեղծագործել է լրիվ նվիրումով և թողել է իրենից հետո յուրատիպ գործեր և՛ բովանդակության, և՛ կատարողականվարպետության  առումով:

    Շատ ափսոսում եմ և տխրում այս պահին,  որ այն, ինչ գրում եմ նրա նկարչության մասին, նա չի կարդալու այլևս: Մեզ միշտ թվում է, որ դեռ ժամանակ կամիմյանց անկեղծ խոսք ասելու,  միմյանց հանդեպ ավելի ուշադիր լինելու …  Բայց  ժամանակը  շատ հաճախ մեզնից առաջ է անցնում՝ ներկան դարձնելովհիշողություն:

    Սակայն ստեղծագործության հետ տեղի է ունենում լրիվ հակառակը: Նկարները, կարծես, սկսում են ապրել ինքնուրույն և  հասուն կյանքով՝  հարթելովիրենք իրենց ճանապարհը:

    Նիկօյի երգիծանկարներում կան սուր միտք, երևակայություն, հումոր: Իր բնույթով նկարչության այդ ճյուղը թվում է անհամատեղելի գեղանկարչությանհետ:  Բայց ծանոթանալով Նիկօյի ստեղծագործությանն իր ամբողջության մեջ` տեսնում ենք, որ նկարիչը կարողացել է իր ստեղծագործական կյանքիընթացքում լավագույն կերպով դրանք համատեղել:

    Նա բազմակողմանի հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող  արվեստագետ է եղել: Ինքն իրեն գտնելու, ինքն իրեն հավատարիմ լինելուցանկությունն ու այդպես ապրելու սկզբունքը ուղեկցել են նրան ողջ ընթացքում: Նրա կենսագրության մեջ կան բազմաթիվ դրվագներ որոնք ասվածիվկայությունն են: Օրինակ, ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետ, որտեղ ընդունվելը բավականինդժվար էր, ուսանում է երեք տարի: Հետո զգում է, որ իր կոչումը դա չէ, այլ նկարչությունն է: Չի վարանում. դուրս է գալիս, մեկնում է Պետերբուրգ, այնժամանակ՝ Լենինգրադ և ընդունվում է Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա: Շուտով տեղափոխվում է Թբիլիսի՝ իր ծննդավայրը, որտեղ էլ ավարտումէ  Գեղարվեստի ակադեմիան: Իր հետ հարցազրույցներից մեկում այն հարցին, թե ճի՞շտ էր արդյոք մասնագիտությունը փոխելը, նա պատասխանել է. «Երբ հաճույքով ես զբաղվում քո գործով, ավելի մեծ երջանկություն չկա»: Նկարչությունը Նիկօյի էությունն էր, կոչումը, նրա հաճույքը և աշխատանքը:Ստեղծագործական պրոցեսի այդ բերկրանքն է արտահայտված   նրա գեղանկարչության մեջ: Ինչպես նաև ինքն իրեն հավատարիմ լինելու ձգտումը և սկզբունքը կարելի է տեսնել նրա ստեղծագործական նախասիրություններում: Պատահական չէ, որ նրան այդպես հետաքրքրել է Դոն Կիխոտի կերպարը,որին  պարբերաբար անդրադարձել է ստեղծագործական կյանքի՝ 1998-2009 թվականների ընթացքում: Դոն Կիխոտը նրա համար եղել է ոչ այնքան կերպար,որքան թեմա: Շուրջ 25 նկար է ստեղծել այդ թեմայով, որոնցից  հինգն այսօր Հայաստանում են, իսկ մյուսները գտել են իրենց տերերին տարբեր երկրներում:Նիկօյի նկարչության մեջ Դոն Կիխոտը նաև ժամանակաշրջանի և կյանքի փլիսոփայություն է, որը նա արտահայտել է  գեղանկարչական զանազանկոմպոզիցիաների միջոցով: Այդ շարքի նկարներից մեկում՝ կատարված կանաչ գույնի տարբեր երանգների գերակշռությամբ, նկարիչը կարողացել էբազմաշերտ կոմպոզիցիայի միջոցով ներկայացնել վեպի գրեթե բոլոր հերոսներին և շեշտել կարևոր դրվագները: Երկրաչափական բազմապիսի ձևերի,գունային և գծային հետաքրքիր համադրումների միջոցով Նիկօն ստեղծել է աշտարակ հիշեցնող, գեղանկարչական կուռ պատկեր,  որի  կենտրոնում՝որպես  առանցք Դոն Կիխոտն է ձիու վրա, նրանից մի քիչ ներքևում՝ Սանչո Պանսան: Միևնույն ժամանակ այդ հիմնական պատկերը բաղկացած էբազմաթիվ միմյանց փոխշաղկապված ենթապատկերներից, որոնք միահյուսված և շաղկապված են միմյանց կոմպոզիցիոն հետաքրքիր լուծմամբ: Շատներգործուն են ընդհանուր կոմպոզիցիայի մեջ ներհյուսված, բայց միևնույն ժամանակ առանձնացող և մեզ, կարծես, դիտող ու զննող աչքերը: Նիկօյիգեղանկարչության մեջ խորհրդանշական պատկերները կարևոր դերակատարում ունեն: Դրանք առավել նկատելի են «Դիմակահանդես»  նկարաշարում ներառված  գործերում: Այստեղ կարելի է տեսնել նաև թիֆլիսյան գեղարվեստական միջավայրի ազդեցությունը: Կան հատկանիշներ, որոնք հատուկ ենբոլոր արվեստագետներին, որոնք ծնվել են Թիֆլիսում: Նրանք բոլորն ունեն, թերևս, այդ քաղաքի ավանդույթներից եկող, հանդիսության,տոնակատարության, կյանքի թատերայնության յուրահատուկ ընկալում և զգացողություն, որոնքն էլ տարբեր եղանակներով արտահատվում են նրանցստեղծագործության մեջ:

    Նիկօյի գեղանկարչությունը գտնվում է վերացականի և առարկայականի    սահմանագծին: Նա լիովին չի հրաժարվում ֆիգուրատիվ նկարչությունից, որիտարրերը տարբեր չափով գրեթե միշտ առկա են նրա ոչ ֆիգուրատիվ նկարչության մեջ:

    Նիկօյի բազմաժանր նկարչությունն ունի  իր ձեռագիրը, որտեղ գույնին հավասար նշանակություն ունի նաև գիծը: Այն շատ դինամիկ է, երբեմն ձգված ևմշտառկա զգացական մեծ լիցք ունի իր մեջ: Դա շատ ցայտուն երևում է  նարտյուրմորտներում, վերացարկված և պայմանական ծաղկեփնջերիպատկերներում, որտեղ փոխկապակցվում են միմյանց հարյուրավոր և ավելի գծեր, ստեղծելով գույնի, գծի և կառուցվածքի ներդաշնակ մի համադրություն:Դա երևում է հատկապես նատյուրմորտներում, որոնք Նիկօյի  ստեղծագործության մեջ կարևոր տեղ ունեն: Ընդհանրապես, բոլոր ժանրերում նրագեղանկարներն իրենց գունագծային լուծումներով շատ արտահայտիչ են և զգացական լիցքեր են հաղորդում  դիտողին: Իսկ կոմպոզիցիոն առումով՝ամբողջական են, և դա հրաշալի է ու գեղեցիկ:

    Արվեստը, այո, ունի առավելություն՝ այն միշտ ապրում է ներկա ժամանակում: Բայց ժամանակը պահանջկոտ է: Ժամանակը կարող է աշխատելստեղծագործության դեմ և՝ ստեղծագործության օգտին։ Եթե ստեղծագործություններն իրական են իրենց բովանդակությամբ, ձևով և գեղեցկությամբ, ապանրանք հաղթում են ժամանակին և շարունակում ապրել՝ պահպանելով իրենց մեջ նկարչի զգացմունքները, մտքերն ու հոգին:  Այդպես է ապրում  Նիկօյիստեղծագործությունը:


    Նման թեմաներ

    scroll to top