Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Ցուցարարների դեմ խմբեր են ստեղծվում. իրավապաշտպաններ

    Ցուցարարների դեմ խմբեր են ստեղծվում. իրավապաշտպաններ

    Ցուցարարների դեմ խմբեր են ստեղծվում. իրավապաշտպաններ
    Ապրիլ 17, 2018 6:02 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Շտապ հայտարարություն հանցավոր խմբերի վերաբերյալ

    Երևան Տոնավաճառ

    Ըստ հանրության շրջանում տարածվող լուրերի և ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների՝ այսօր Երևանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով հաղթանդամ տղամարդկանց կուտակում: Արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ դրանք հանցավոր խմբեր են, որոնք ըստ ամենայնի, ուղղվելու են խաղաղ ցուցարարների դեմ:

    Սույնով հայտնում ենք, որ նշված հանցավոր խմբերի կողմից խաղաղ ակցիաների մասնակիցների դեմ հնարավոր բռնության պատասխանատվությունը կրում են իշխանությունները, եթե անգամ բռնություն կիրառող այդ անձինք հանդես գան որպես երթևեկության անհարմարությունների պատճառով «զայրացած վարորդներ»:

    ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է արդյունավետ և իրական պայքար տանել կազմկերպված հանցավորության դեմ և նախականխել  խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության յուրաքանչյուր փորձ:

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

    Հելսինկյան քաղաքացիկան ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

    «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

    Հայաստանի Հելսինկյան Կոմիտե

    Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան

    Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոն

    «Հանուն Հավասար Իրավունքների» ՀԿ


    Նման թեմաներ

    scroll to top