Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Իվանիշվիլին հայտարարություն է տարածել

    Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Իվանիշվիլին հայտարարություն է տարածել

    Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Իվանիշվիլին հայտարարություն է տարածել
    Հունիս 24, 2019 12:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ալիք մեդիան» գրում է. «Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
    Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:

    Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:

    Բիձինա Իվանիշվիլիի խոսքով 2024 թվականից Սահմանադրությունում համամասնական ընտրությունների մասին փոփոխությունը եղել է հենց «Վրացական երազանքի» նախաձեռնությունը:

    Հիշեցնենք, հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների հիմնական պահանջներն են ՝

    Համամասնական ընտրություններ 2020 թվականից

    Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին

    ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը

    Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին»:

     


    Նման թեմաներ

    scroll to top