Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    13°
    Home » Լուրեր » Ցույց Արարատի ցեմենտի գործարանի մոտ. աշխատակիցները ներկայացրել են պահանջները

    Ցույց Արարատի ցեմենտի գործարանի մոտ. աշխատակիցները ներկայացրել են պահանջները

    Ցույց Արարատի ցեմենտի գործարանի մոտ. աշխատակիցները ներկայացրել են պահանջները
    Մայիս 17, 2018 12:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բեռնատարներով փակել էին գործարանի մուտքը: Նրանք բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով աշխատավարձերի բարձրացում և ցանկություն են հայտնել հանդիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, ում ընտանիքին պատկանում է գործարանը:

    Ակցիայի մասնակից աշխատակիցները նշեցին, որ իրենց խոստացել են՝ մայիսի 25-ին տնօրինությունը կհանդիպի նրանց հետ: Նրանք նշեցին, որ եթե այդ օրն էլ իրենց բարձրացրած հարցերը լուծում չստանան, մեկ կամ երկու օրվա մեջ կկազմակերպվի հանդիպում աշխատակիցների և Գագիկ Ծառուկյանի միջև:

    Նշենք, որ գործարանի աշխատակիցները պահանջում են, որ արտադրամասի պետերն այլևս չզբաղվեն աշխատավարձի բաշխումով, աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա 15-ը, և նվազագույն աշխատավարձը պետք է լինի 150 հազար դրամ:

    Նշենք, որ այսօր բողոքի ակցիան ավարտեց: Գործարանն անցել է աշխատանքային բնականոն ռեժիմի:

     

    Նման թեմաներ

    scroll to top