Երեքշաբթի , 28 Մարտ 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.00   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 531.00   ՀՀ ԿԲ` 526.01   
  •  CHF   Առք` 465.00   Վաճառք` 496.00   ՀՀ ԿԲ` 491.67   
  •  GBP   Առք` 596.00   Վաճառք` 615.00   ՀՀ ԿԲ` 609.45   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.63   ՀՀ ԿԲ` 8.52   
  •  GEL   Առք` 185.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 198.52   
outputra5huxgif
Mostly Cloudy
Home » Լուրեր » Ցույցի մասնակիցները այլեւս չեն պահանջում Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը

Ցույցի մասնակիցները այլեւս չեն պահանջում Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը

Մարտ 19, 2017 19:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

arpine

Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է երթը՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի:

Երթի մասնակիցները քիչ առաջ նստեցին Սայաթ Նովայի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում եւ այս պահին երթեւեկությունը միակողմանի փակ է։

Փողոցում նստած երթի մասնակիցների մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել։ Երթի մասնակիցները վանկարկում են. «Արթուր, Արթուր», «Հաց բերողին» սպանել են», «Որոշողը մենք ենք»։ Ակցիայի մասնակիցները իրենց երեք կետանոց պահանջից հեռացրեցին ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը: Երթի ժամանակ հայտարարվեց հետեւյալը. «Քանի որ կան լուրջ խնդիրներ Արդարադատության նախարարի հետ կապված, որ էդ մարդը ինչ մեղավոր ա, որ Դատախազն ա վճիռը կայացնում , շատ չշեղվելու համար առաջիկայում հեռացնում ենք նախարարի հեռացման պահանջը ու կենտրոնանում ենք Գլխավոր դատախազի հրաժարականի վրա , որովհետև նրա իմացությամբ և համաձայնությամբ է տեղի ունեցել Արթուրի կալանավորումը»:

Երթից առաջ նաեւ  հայտարարվեց, որ Արթուր Սարգսյանին հուղարկավորելու են Շահումյանի հերեզմանատանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

122488199673267500288781848048447njpg
scroll to top