Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Դա անբարոյականություն է. Բաղդասարյանը պնդում է` տեղյակ չէ 8 միլիոնի պատմությունից

Դա անբարոյականություն է. Բաղդասարյանը պնդում է` տեղյակ չէ 8 միլիոնի պատմությունից

Դա անբարոյականություն է. Բաղդասարյանը պնդում է` տեղյակ չէ 8 միլիոնի պատմությունից
Դեկտեմբեր 7, 2017 16:30 Լուրեր, Քաղաքական A+ / A-

«Այդ ինֆորմացիային ես չեմ տիրապետում, նաեւ մամուլում գրել էիք, որ ես տեղյակ եմ այդ ինֆորմացիայից: Այդ գումարային ինֆորմացիաներից ես տեղյակ չեմ, եթե նմանատիպ դեպքեր կան, դրանց համար համապատասխան մարմիններ կան, ովքեր պետք  է զբաղվեն: Մենք հետեւում ենք կարգապահական գործընթացներին, արդյունքներն ենք ամփոփում, բայց նմանատիպ ֆինանսական խնդիրներ` դրանք ինձ համար խորթ երեւույթ են, ես նման հարցերով չեմ զբաղվում»,- Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով մեր` «Մինասյանի  քավության նոխազը. 8  միլիոնի  պատմության նոր մանրամասներ» հրապարակմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Araratnews.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Շիրակի մարզում ՀՀԿ-ի պարտությունը հիմնականում եղել է Սահակ Մինասյանի պատճառով: Այսպես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Սահակ Մինասյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Աշոտ Եղոյանին առաջարկել է իրեն 8 միլիոն դրամ տալ, որպեսզի ստանա սատարում: Եղոյանը մերժել էր, որից  հետո նույն առաջարկությունը Սահակ Մինասյանն արել էր Քեթի համայնքի ղեկավար Թորգոմ Սահակյանին: Վերջինս համաձայնել էր, եւ գումարը փոխանցվել է Մինասյանին: Հրապարակել էինք, որ այս ամենի մասին տեղյակ է նաեւ Վահրամ Բաղդասարյանը:

Հստակ տեղեկություններ կան, որ Թորգոմ Սահակյանը պահանջված 8 միլիոն դրամը վարկ է  վերցրել: Ապա գումարը բաժանվել է հետեւյալ կերպ. 5 միլիոնը՝ Սահակ Մինասյանին, 3-ը՝ Ախուրյանի տարածաշրջանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարին: Սակայն ընտրություններում չի ընտրվել ո՛չ Եղոյանը, ո՛չ էլ Սահակյանը: Փոխարենը` Շիրակի մարզի 15 համայնքներ անցել են ՀՅԴ-ական գյուղապետների տիրապետության տակ: Տեղեկացրել էինք, որ հրապարակումից հետո ՀՀԿ-ն փոխել է Ախուրյանի տարածքային կառույցի պատասխանատուին:

Հարցին, թե հանդիպե՞լ է Սահակ Մինասյանի հետ, Բաղդասարյանը նշեց, թե ոչ: ՀՀԿ խմբակցության ղեկավարը համակարծիք չէր այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ պարտություն է կրել: «Ես այդպես չեմ կարծում, դրանք նորմալ երեւույթներ են,  մեր կոալիցիոն գործընկերներն են հաղթել, մենք այնպես չենք դրել, որ պարտադիր բոլոր տեղերում պետք է հաղթանակ տանենք, ընտրություն է, եւ ժողովուրդն է որոշում, թե ով լինի իրենց համայնքապետը»,- ասաց Բաղդասարյանը:

Մեր հաջորդ հարցին` ճանաչելով Սահակ Մինասյանին, ի՞նչ է կարծո՞ւմ` նա ունա՞կ էր 8 միլիոն դրամ պահանջել, Բաղդասարյանն ասաց, թե չի կարծում: Փողի խնդիր չունի՞ դրա համար. «Ո՛չ, դա անբարոյականություն է` նման կերպ ընտրություն կազմակերպելը»:

 Փայլակ Ֆահրադյան

 

 

 

scroll to top