Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Դա դավաճանություն էր․ Գագիկ Ծառուկյան

    Դա դավաճանություն էր․ Գագիկ Ծառուկյան

    Սեպտեմբեր 12, 2018 22:48 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Շատ մտահոգ եմ։ Այո՛, դա համարում եմ դավաճանություն։ Պետք է միջոցներ ձեռնարկել դրա դեմն առնելու համար, որ հետագայում դա չկրկնվի, որ մեղավորները խստագույն պատիժը ստանան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԱԾ – ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը։ Իսկ թե ում էր ձեռնտու այն հանրայնացնելը, Գագիկ Ծառուկյանը նշեց․«Դե դա իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն պետք է որոշեն, սա դավաճանություն է, և այլ եզրակացություն, ակնարկ անելը չեմ կարող անել։ Պետք է ջանք ու եռանդ չխնայել այն բացահայտելու համար»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

    Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սա սևերի և սպիտակների պայքար է և ոչ մի ձայն չպետք է տալ հակահեղափոխությանը, Գագիկ Ծառուկյանը ասաց, որ այս հարցը պետք է տալ Փաշինյանին․«Ես կայացած հզոր մարդ եմ, հզոր կուսակցություն ունեմ, և ես որպես գործընկեր՝ միշտ եղել եմ իմ խոսքի տերը, և ես չեմ ուզում ակնարկներին պատասխանել, և երբ հարցը վերաբերի ԲՀԿ-ին, պարոն Ծառուկյանին, անմիջապես ես այդ պատասխանը կասեմ»,-հավելեց ԲՀԿ առաջնորդը։

    Նման թեմաներ

    scroll to top