Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Դա խաբեբայություն է. Ալեն Սիմոնյանը՝ «Օդից փող» հեռուստախաղի մասին

    Դա խաբեբայություն է. Ալեն Սիմոնյանը՝ «Օդից փող» հեռուստախաղի մասին

    Դա խաբեբայություն է. Ալեն Սիմոնյանը՝ «Օդից փող» հեռուստախաղի մասին
    Հունիս 13, 2018 10:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Ազգային ժողովի նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Գագիկ Բունիաթյանից հետաքրքրվեց  «Օդից փող» հեռուստախաղի մասին: «Ռուսերեն մի բառ կա՝ лохотрон: Քաղաքացիները զանգում են, երկար սպասում են: Մարդկանց կազինոյի հեռուստատեսային տարբերա՞կ ենք տալիս»,- հարցրեց օրենսդիր մարմնի անդամը:

    Գագիկ Բունիաթյանն ասաց, որ իրենք բողոքներ են ստացել այդ հաղորդման մասին. «Ուզում եմ ասել՝ օրենքի տեսակետից խնդիր չկա: Մենք արձագանքել ենք: Հեռուստաընկերության ղեկավարության հետ քննարկումից հետո հեռարձակման ժամը փոխել են: Տարել են երեկոյան ժամերին: Մնացածը հեռուստաընկերության հետ զրուցեք»:

    «Ժամը փոխելը բան չի փոխում, դա խաբեբայություն է»,- հակադարձեց պատգամավորը:

    «Նման արտահայտություն թույլ չէի տա: Ժամը փոխելուց հետո դժգոհությունները նվազել են»,- ասաց ՀՌԱՀ-ի անդամը:

    ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ արձագանքեց. «Եթե գաղափարն ընդունելի չէ, ժամը փոխելն ի՞նչ կապ ունի»:

    Սոնա Դավթյան

     

     

    Նման թեմաներ

    scroll to top