Գլխավոր editorial Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան

Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան

5
0

MP Zaruhi Postanjyan gave a press conference in Hayatsk press club

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

«Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ,

Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»,- գրել է Փոստանջյանը: