Երեքշաբթի , 19 Հունիս 2018

    outputra5huxgif
    Clear
    15°
    Home » Լուրեր » Դադարեցվել են դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները

    Դադարեցվել են դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները

    Դադարեցվել են դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները
    Մարտ 14, 2018 19:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով:

    Հրապարակված հրամանագրում, մասնավորապես, ասված է.

    «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 12-ի ԱԽ-5-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. դադարեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները»:

     

    Նման թեմաներ

    scroll to top