Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    17°
    Home » Արցախ » Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանի լիազորությունները

    Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանի լիազորությունները

    Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանի լիազորությունները
    Հուլիս 31, 2018 14:25 Արցախ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի  138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 31-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:

    Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:

    Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Արսեն Առստամյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:

    Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

    Նման թեմաներ

    scroll to top