Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Դահուկների մի զույգը մրցավայրում է, մյուսը՝ ճանապարհին. ԴՖ-ի նախագահ

    Դահուկների մի զույգը մրցավայրում է, մյուսը՝ ճանապարհին. ԴՖ-ի նախագահ

    Դահուկների մի զույգը մրցավայրում է, մյուսը՝ ճանապարհին. ԴՖ-ի նախագահ
    Փետրվար 14, 2018 19:35 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Փհենչհան-2018-ում Հայաստանի պատվիրակության շուրջ աղմուկը վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկն է:

    Երևան Տոնավաճառ

    Հայկական ԶԼՄ-ներում Աշոտ Կարապետյանի դահուկների վերաբերյալ այնպիսի աղմուկ էր բարձրացվել, որ համեմատական էր օրինակ Աշխարհի առաջնության եզրափակիչը առանց գնդակի անցկացնելուն…:

    Armsport.am-ի հետ զրույցում Հայաստանի դահուկասպորտի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրեց բոլոր մանրամասները.

    «Անիմաստ աղմուկ բարձրացվեց:

    Տեղեկացնեմ, որ այս պահին դահուկների մի զույգը մրցավայրում է, մյուսն էլ ճանապարհին: Պետք է հասկանալ մի պարզ բան. դահուկորդները հին դահուկներով մարզվում են, նորերով մասնակցում մրցմանը:

    Հունվարի 24-ին ֆեդերացիայի նիստ է անցկացվել. բոլոր հարցերը վերջնական լուծումներ են ստացել: Երեկ էլ Աշոտ Կարապետյանի հետ խոսեցի, ասացի տղա ջան, տեղում բերելու են քո նոր դահուկները: Խնդիրն առաքման մեջ է, կազմակերպությունը չի կարողացել անել դա: Անմիջապես դահուկներ ենք գնել Ռուսաստանից և ճանապարհել Կորեա:

    Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է. նորմալ գործընթաց է:

    Պայմանավորվում ենք, վերջինս էլ դահուկները տանում են մրցավայր: Բոլորի հետ անընդհատ կապի մեջ ենք, իրավիճակը լիովին վերահսկելի է»:

    Հարությունյանն անդրադարձավ նաև ֆեդերացիայի գործունեությանը: Հիշեցնենք, որ Փհենչհանում են ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը և պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը:

    «Մեր ֆեդերացիան ընտանիքի է նման: Երբ որևէ խնդիր է առաջանում, բոլորով մտածում ենք դրա լուծման մասին: Անհնար է, որ Բոլշիկյանն ու Սարգսյանն այնտեղ լինեն ու որևէ խնդիր առաջանա, որը լուծել չլինի»,- ասաց Հարությունյանը:

    Նյութեր էին տարածվել այն մասին, թե իբր Հայաստանի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը սահելու համար դահուկներ չունի: Արթուր Հարությունյանը հերքեց լուրերը՝ նշելով, որ մեր մարզիկն անպայման կազմ և պատրաստ կմասնակցի փետրվարի 18-ին սպասվող իր ելույթին:

    Դահուկների վերաբերյալ ֆեդերացիայի նախագահը հավելեց.

    «2017 թվականին են վերջին անգամ գնվել դահուկները: Այդ հարցին մենք մշտապես ուշադրություն ենք դարձնում»:

    Նշենք, որ խնդրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև ՀԱՕԿ-ը:

    Աշոտ Կարապետյանը մրցելու է փետրվարի 22-ին ոլորավայրէջքում:

    Արման Առաքելյան


    Նման թեմաներ

    scroll to top