Գլխավոր Հասարակություն Daily Mail-ը՝ Քարդաշյանի հայկական վզնոցի մասին. (լուսանկարներ)

Daily Mail-ը՝ Քարդաշյանի հայկական վզնոցի մասին. (լուսանկարներ)

570
0

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը երեխաների հետ Հայաստանում պատմական տաճար այցելության ժամանակ կրել է հայկական ավանդական վզնոց, գրում է Daily Mail-ը:

Գառնու տաճար այցելության ժամանակ, ինչպես գրում է աղբյուրը, ամբողջ ընտանիքը եղել է սև հագուստներով, իսկ Քիմը և նրա դուստրը՝ Նորթը, կրել են հայկական ավանդական վզնոցներ: Նորթը նաև կրել է համապատասխան ականջօղեր և գլխազարդ:

Աղբյուրը գրում է, որ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղի հետ հունահռոմեական սյունազարդ տաճար են այցելել նաև նրա երեքամյա որդին՝ Սեյնթը, մեկուկես տարեկան Չիկագոն և քրոջ որդին՝ իննամյա Մեյսոնը:

Աղբյուրը գրում է, որ Հայաստան այցելությունը բավականին հագեցած էր Քարդաշյան քույրերի համար, քանի որ Քիմն ու Քորթնին երեկ նախագահական նստավայրում հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ և ընթրել միասին:

«Քիմն ու Քորթնին ասել են, որ շատ դրական էներգիա են ստացել Հայաստան կատարած իրենց այցից»,- Instagram-ում գրել է նախագահի գրասենյակը:

Նշվում է, որ Քիմը հանդիպում է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը!
խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ