Գլխավոր Լուրեր «Դալանում» բացվեց նկարիչ ԽաչԱրի կտավների ցուցահանդեսը

«Դալանում» բացվեց նկարիչ ԽաչԱրի կտավների ցուցահանդեսը

6
0

Երեւանի «Դալան» ցուցասրահում մարտի 3-ին բացվեց նկարիչ ԽաչԱրի (Խաչատրյան Արթուրի) նկարների ցուցահանդեսը: Այն ծրագրվել էր դեռ նախորդ տարի, բայց հետաձգվել էր նկարչի վաղաժամ մահվան պատճառով:

Փոքրիկ ցուցասրահում ներկայացված են ԽաչԱրի 300 կտավներից միայն 20-ը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մարտի 10-ը:

8

Նկարչի ուսանողական ընկեր, «Մինաս Ավետիսյան» կերպարվեստի դպրոցի տնօրեն Հովհաննես Մեծ-Գեւորգյանի համար բացահայտում էր այս ցուցահանդեսը: Նա հիշեց, որ ժամանակին Արթուր Խաչատրյանի հետ աշխատում էին նույն արվեսատնոցում եւ ինչպես բոլորը, նկարում էին նատյուրմորտներ, գծանկար կամ գրաֆիկա: Այժմ արդեն ԽաչԱրի գործերում թռիչք է տեսնում: «Այսօր ինձ համար բացահայտում է: Նկարներ, որտեղ ես չէի պատկերացնում, որ Արթուրը իսկապես հասել է իր թռիչքին, այն տեղը, որտեղից հետո էլ չեն վերադառնում: Բրավո իրեն»,- ասաց նա:

ԽաչԱրը գլխավորապես աշխատել է յուղաներկով եւ ակրիլային ներկերով: Ինչպես ինքն է նշել, իրեն ոգեշնչողները ֆրանսիական իմպրեսիոնիստներն էին:

Արթուր Խաչատրյանն ունեցել է 7 անհատական եւ 3 խմբային ցուցահանդես: Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի ցուցասրահներում: