Ուրբաթ , 16 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Դամասկոսում հայեր են վիրավորվել

    Դամասկոսում հայեր են վիրավորվել

    Դամասկոսում հայեր են վիրավորվել
    Փետրվար 5, 2018 22:50 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հին շրջան այսօր հրթիռակոծվել է ահաբեկչական խմբավորումների կողմից՝ խախտելով Ղութայի գոտու լարվածության մեղմացման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը:«Գանձասար» պարբերականը, վկայակոչելով ոստիկանության տեղեկատվությանը, նշում է, որ հրթիռներն ընկել են «Պապ Թումա» շրջանում:  Դրանցից մեկն էլ ընկել է հայ ընտանիքի տան վրա:
    Այդ պահին տանը եղել են տանտիրուհին՝ Նուրիցա Դեմիրճյան-Օթճյանը, ով  երկար ժամանակ առողջական խնդիրներ ունի, նրա եղբայրը՝ Սարգիս Դեմիրճյանը և նրանց խնամող տեղացի մի կին:
    Վերջինս տեղում մահացել է: Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների ջանքերով վիրավոր քույր ու եղբայրը տեղափոխվել են հիվանդանոց:

    Երևան Տոնավաճառ

     


    Նման թեմաներ

    scroll to top