Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Դանակահարել են Աշտարակի խճուղու գազալցակայանի աշխատակցի

    Դանակահարել են Աշտարակի խճուղու գազալցակայանի աշխատակցի

    Դանակահարել են Աշտարակի խճուղու գազալցակայանի աշխատակցի
    Հուլիս 12, 2018 12:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակցին՝ մեխանիկին, դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է:

    Երևան Տոնավաճառ

    Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

    Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հուլիսի 11-ին` ժամը 07:50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։
    Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։
    Պարզվել է նաև, որ հուլիսի 11-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառել վերոնշյալ վնասվածքները և դիմել փախուստի:
    Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը երևանցի 29-ամյա Անդրանիկ Հ.-ն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։
    Ըստ բժշկի տեղեկանքի, տուժողն ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու։
    Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է:
    Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:


    Նման թեմաներ

    scroll to top