Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Դանակահարություն «Կավալի» ակումբում

    Դանակահարություն «Կավալի» ակումբում

    Դանակահարություն «Կավալի» ակումբում
    Դեկտեմբեր 6, 2018 12:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով:

    Երևան Տոնավաճառ

    Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, տուժող տղամարդը և ակումբի աշխատակիցները վիճաբանել են 4 երիտասարդի հետ, որոնցից մեկը դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հիշյալ տղամարդուն:

    Ոստիկանները պարզել են մասնակիցների ինքնությունը:Նույն օրը, ժամը 21.30-ին վեճի մասնակիցներից մեկը ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երեքին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
    Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է ԴԲՓ:
    Կատարվում է նախաքննություն:

     


    Նման թեմաներ

    scroll to top