Չորեքշաբթի , 18 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 485.92   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 514.49   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 480.02   
  •  GBP   Առք` 580.00   Վաճառք` 597.00   ՀՀ ԿԲ` 586.07   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.37   ՀՀ ԿԲ` 8.16   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 200.00   ՀՀ ԿԲ` 181.08   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Դանակահարություն Երեւանում՝ մահվան ելքով

Դանակահարություն Երեւանում՝ մահվան ելքով

Հունվար 11, 2017 16:18 Լուրեր, Հասարակություն A+ / A-

danaka

Երեւանի Վարդանանց փողոցում այսօր դանակահարություն է տեղի ունեցել. երկու հոգի դանակահարվել են, քաղաքացիներից մեկը տեղում մահացել է:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  ահազանգը ստացել են շտապօգնության կայանից:

«Այսօր ժամը 15:30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակից արյունահոսող վիճակում 1 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը մահացած է»,- ասաց Ջանոյանը:

Ըստ նրա`  օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top