Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Բլոգ » Դարեն Արոնոֆսկին ջուր է լցրել «Ոսկե ծիրանի» հյուրերի վրա

    Դարեն Արոնոֆսկին ջուր է լցրել «Ոսկե ծիրանի» հյուրերի վրա

    Դարեն Արոնոֆսկին ջուր է լցրել «Ոսկե ծիրանի» հյուրերի վրա
    Հուլիս 8, 2018 23:38 Բլոգ, ժամանց, Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ,:Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում ընթացավ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

    Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, եւ ջուր լցրեց ներկաների վրա:

    «Այս ներկայացումը նույնքան թույն է, որքան եւ իմ ֆիլմերը: Եվ ընդհանրապես, այսօր ձեզ մոտ մեղքերի մաքրման տոն է, ջրի տոն, ուստի իրադարձության մթնոլորտին համապատասխան…»,- Դարենն ընդհատեց իր խոսքը եւ ջուր լցրեց առաջին շարքերին նստած հյուրերի, ապա նաեւ իր վրա:

    Նման թեմաներ

    scroll to top