Երեքշաբթի , 25 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    26°
    Home » Լուրեր » Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու

    Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու

    Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու
    Հունիս 29, 2018 12:31 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Դարեն Արոնոֆսկին։

    Արոնոֆսկին «Ռեքվիեմ երազանքի համար», «Շատրվանը», «Ռեստլերը», «Սև կարապ», «Նոյ» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակն է։

    Արոնոֆսկու ֆիլմերում են նկարահանվել Ռասսել Քրոուն, Էնթոնի Հոփքինսը, Ջարեդ Լետոն, Վենսան Կասելը, Հյու Ջեքմանը, Միշել Փֆայֆերը, Խավիեր Բարդեմը, Միքի Ռուրկը, Նատալի Պորտմանը և այլ դերասաններ։

    Տասը տարի առաջ Արոնոֆսկին «Ռեստլերը» ֆիլմի համար ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե առյուծը։

    Երևանում կայանալիք կինոփառատոնի շրջանակում մեծ էկրանին կցուցադրվեն Արոնոֆսկու հայտնի ֆիլմերից մի քանիսը։

    «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում կմեկնարկի հուլիսի 8-ին և կտևի մինչև հուլիսի 15-ը։

    Նման թեմաներ

    scroll to top