Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » Դասադուլավորները փակել են Ազգային ժողովի մուտքն ու Դեմիրճյան փողոցը

    Դասադուլավորները փակել են Ազգային ժողովի մուտքն ու Դեմիրճյան փողոցը

    Նոյեմբեր 15, 2017 11:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Untitled

    Այսօր արդեն դասադուլի 7-րդ օրն է, և այս անգամ «Հանուն կրթության զարգացման» նախաձեռնության անդամները և ուսանողները բողոքի ացիան միանգամից սկսեցին Ազգային ժողովի շենքի մոտ:

    Մինչ նրանք պայքարում էին տարկետման իրավունքի վերացման դեմ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Ազգային ժողովը 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

    Օրենքի ընդունմանն ի պատասխան դասադուլավորները պատ են կազմել և փակել խորհրդարանի մուտքը` թույլ չտալով պատգամավորներին մեքենաներով դուրս գալ դարպասներից: Նրանք փակել են նաև Դեմիրճյան փողոցը:

    Հիշեցնենք, որ սա ուսանողների դասադուլի արդեն 7-րդ օրն է: Այս օրերի ընթացքում տարբեր համալսարանների ու ֆակուլտետների ուսանողներ պայքարում էին, որպեսզի տարկետման սահմանափակման մասին օրենքի նախագիծը չընդունվի: Իսկ երեկվանից արդեն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ ԵՊՀ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ էին սկսել, ապա նրանցից մեկը առողջական վիճակի  վատթարացման պատճառով դուրս էր  եկել հացադուլից, իսկ 4-ը դեռ շարունակում են հացադուլի մեջ մնալ:

    ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

    Նման թեմաներ

    scroll to top