Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » Դասադուլավորներից 5-ն անժամկետ հացադուլ են հայտարարել

Դասադուլավորներից 5-ն անժամկետ հացադուլ են հայտարարել

Նոյեմբեր 14, 2017 11:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

Untitled

Այսօր` նոյեմբերի 14-ին, դասադուլի 6-րդ օրն է: Դասադուլավորները շարունակում են բոյկոտել դասերը և բողոքել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ: Այսօր արդեն դասադուլ անող ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել, նրանց մեջ է նաև «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ուսանողները, ինչպես նշեց նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը, Երևանի պետական համալսարանի ուսանողներ են, և նրանցից 4-ն արդեն ծառայել են բանակում: Նրանք հացադուլն իրականացնում են կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի լսարաններից մեկում, որտեղ լրագրողներին մուտք գործել չհաջողվեց: Անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին, պատճառաբանելով, որ նրանք կխանգարեն դասապրոցեսը:

Նշենք, որ այս պահին դասադուլը շարունակվում է. ուսանողները բաժանվել են երեք խմբի. նրանցից 5-ը, ինչպես արդեն նշեցինք, հացադուլ են սկսել, մյուս մասը շրջում է ֆակուլտետներով և կոչ անում մյուս ուսանողներին միանալ իրենց, իսկ մյուս մասը բողոքի ակցիան շարունակում է ԵՀՊ-ի կենտրոնական մասնաշենքի առաջ:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top