Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » editorial » «Դասալիքներ» Կարապետյանի ընտանիքում եւ աշխատակազմում (տեսանյութ)

«Դասալիքներ» Կարապետյանի ընտանիքում եւ աշխատակազմում (տեսանյութ)

Նոյեմբեր 13, 2017 12:30 editorial, Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

ԵՊՀ ուսանողներն արդեն հինգերորդ օրն է` շարունակում են իրենց բողոքի ակցիաները՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Հայաստանի իշխանությունները եւ, մասնավորապես, օրենքի նախագծի «կնքահայր» Վիգեն Սարգսյանը չեն ընդունում ուսանողների պահանջները եւ ընդառաջ չեն գնում դասադուլավորներին: Նոյեմբերի 9-ին դասադուլավոր ուսանողները հանդիպել էին վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Կառավարությունում երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել:

Իսկ նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան հրավիրվել էր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, եւ նախագիծը, դրական եզրակացությամբ, ուղարկվել է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ: Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հայտարարել է, թե օրենքի նախագծում արվել են որոշակի զիջումներ, մասնավորապես, բացառիկ տաղանդավոր ուսանողները կազատվեն զինծառայությունից:

Կառավարությունում ուսանողների հետ հանդիպումը բավականին ուշագրավ էր ընթացել: Լսելով ուսանողների մոտեցումը տարկետման սահմանափակման վերաբերյալ` Վիգեն Սարգսյանն արձագանքել էր. «Տղե՛րք ջան, նայե՛ք, ես ձեր տեղը եղել եմ, դուք իմ տեղը դեռ չեք եղել, անպայման լինելու եք»:

Կառավարությունում Վիգեն Սարգսյանի՝ «սաղին տանեմ բանակ» նախագծի քննարկմանը ներկա էին նաեւ Կարապետյանի մամուլի խոսնակն ու ավագ օգնականը: Վիգեն Սարգսյանն ինքը բանակում չի ծառայել: Կարեն Կարապետյանը, ով գոնե արտաքուստ օրենքի նախագծի ջատագովներից է, որդուն հայոց բանակ չի ուղարկել: Տիգրան Կարապետյանը ոչ միայն բանակում չի ծառայել, այլ նաեւ գիտությամբ էլ չի զբաղվել:

Araratnews.am-ը պարզեց, որ գիտությամբ զբաղվող ուսանողներին բանակ զորակոչելու գործին լծված Կարապետյանի մամուլի խոսնակն ու ավագ օգնականը եւս բանակում չեն ծառայել: Բանակում չեն ծառայել նաեւ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գևորգ Մուրադյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը,  ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը:

Իսկ ահա կառավարությունում ուսանողների հետ հանդիպմանը, երբ ներկա ուսանողներից մեկը նշել էր, որ  իր ծրագրերի մեջ չկա բանակում ծառայելը, վարչապետն արձագանքել էր. «Իսկ ո՞վ պետք է ծառայի»: Կարեն Կարապետյանին առաջարկում ենք իր հարցի պատասխանը ստանալ նախեւառաջ իր աշխատակազմում: Ի վերջո, դասալիքը մնում է դասալիք, անկախ զբաղեցրած պաշտոնից եւ այս կամ այն պաշտոնյայի որդի լինելուց:

Ներկայացնում ենք նաեւ Կառավարությունում տեղի ունեցած հանդիպման տեսագրությունից մեկ հատված:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top