Չորեքշաբթի , 18 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    30°
    Home » Լուրեր » Դասախոսի հացադուլին միացել են ուսանողները՝ դասադուլ հայտարարելով. ԿԳՆ-ն լռում է

    Դասախոսի հացադուլին միացել են ուսանողները՝ դասադուլ հայտարարելով. ԿԳՆ-ն լռում է

    Դասախոսի հացադուլին միացել են ուսանողները՝ դասադուլ հայտարարելով. ԿԳՆ-ն լռում է
    Փետրվար 13, 2018 13:29 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը հայտարարում են, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, շրջանցելով կանոնադրությունը, փորձում է բուհում ֆակուլտետների դեկանների եւ ամբիոնի վարիչների պաշտոնում նշանակել իր կողմից նախընտրելի մարդկանց՝ օգտագործելով իր կողմից վերահսկելի գիտխորհուրդը: Դասախոսներն այսպիսով հրավիրում են կրթության և  գիտության նախարարի եւ հանրության ուշադրությունը, ընդ որում, դասախոսներից Հովհաննես Խորիկյանն ընտրել է բողոքի ծայրահեղ միջոց՝ հացադուլը: Խորիկյանը երեկվանից հացադուլ է հայտարարել հենց ֆակուլտետի լսարաններից մեկում:

    Այսօր արդեն դասախոսի պայքարին են միացել նաեւ համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի երեք բաժնի ուսանողներ, ովքեր դասադուլ են հայտարարել:

    Araratnews.am-ի  հետ զրույցում Հովհաննես Խորիկյանն ասաց, որ իրեն այս պահին լավ է զգում: «Շտապօգնության բրիգադը կրկին այցելել է, ստուգել են, ամեն ինչ նորմալ է: Երեկ երեկոյան ռեկտորի հետ եմ հանդիպել, առաջարկություն է արել, որ դադարեցնեմ, ասել է, որ լավ կլինի, եթե դադարեցնես, իհարկե, ես չէի քննարկում այն տարբերակը, թե ինչն է ինձ համար լավ լինելու: Գիշերն էլ մնացել եմ լսարանում»,- ասաց Խորիկյանը:

    Նա հայտնեց, որ ինչպես որ նախորդ տարվա սեպտեմբերին` ի պաշտպանություն իրեն այսօր համալսարանի մի շարք ուսանողներ ինքնաբուխ դասադուլ են հայտարարել` նաեւ բարձրաձայնելով համալսարանում տիրող իրավիճակի մասին:

    Հ. Խորիկյանը շարունակում է պնդել, որ ռեկտորը կազմակերպել է դեկանների եւ ամբիոնի վարիչների  անօրինական ընտրություն` խախտելով կանոնադրությունը:

    Նշենք, որ կրթության եւ գիտության նախարարությունից որեւէ մեկը չի արձագանքել դասախոսի հացադուլին եւ ուսանողների դասադուլին:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top