Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Դաշնակցությունը ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը

    Դաշնակցությունը ներկայացրեց սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը

    Օգոստոս 10, 2018 17:43 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՅԴ կուսակցությունը մշակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների սեփական նախագիծը: Այս մասին օգոստոսի 10-ին նախագծի շնորհանդեսի ընթացքում հայտնեցին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները:

    Երևան Տոնավաճառ

    «Մինչ այժմ գործող բոլոր իշխանությունները ազատական քաղաքականության կրողներ են եղել, և դրոշակ է դարձել «Պետությունը վատ տնտեսավարող է, պետությունը պետք է հեռու մնա» խոսքը: Մենք այդ մոտեցմանը դեմ ենք: Երբ ունենք շուկայի ձախողում, այդ դեպքում պետությունը պետք է ինքը տնտեսական գործունեություն իրականացնի»,- նշեց Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

    Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով` այս նախագիծը չէր կարող հակասել Դաշնակցության նախորդ ծրագրերին: «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի նպատակը այս հարցում դաշնակցության տեսլականը ներկայացնելն է:

    «Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք առաջիկայում սպասում են, վկայությունն են այն բանի, որ մեր կողմից առաջ քաշված մոտեցումները ճիշտ են: Դրանք վերաբերում են գնագոյացման արդար համակարգից մինչև եկամուտների վերաբաշխման քաղաքականությանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

    Նախարարների խոսքով` իրենք որոշ հարցերի շուրջ համախոհություն ունեն կառավարության մյուս անդամների հետ, բայց իրենց գաղափարներն ամբողջապես իրականություն դարձնելու համար գործադիրում լիարժեք մեծամասնություն է հարկավոր:

    Նախագիծն այսօրվանից կներկայացվի հանրության դատին: Շուրջ երկու ամսվա հանրային քննարկումներից հետո այն կամփոփվի, և կներկայացվի նաև նախագծի վերջնական տեսքը:


    Նման թեմաներ

    scroll to top