Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.00   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.74   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 570.65   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 488.60   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 649.33   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.24   
  •  GEL   Առք` 177.00   Վաճառք` 197.00   ՀՀ ԿԲ` 188.57   
outputra5huxgif
Mostly Sunny
Home » Լուրեր » «Դաշնամուրամարտ»՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

«Դաշնամուրամարտ»՝ Արամ Խաչատրյան համերգասրահում

Հոկտեմբեր 2, 2017 23:34 Լուրեր, Մշակույթ A+ / A-

42_2584.thumb

Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հետ համատեղ ներկայացնում է համաշխարհային պրեմիերա՝ «Դաշնամուրամարտ»:

Նվագախմբից տեղեկանում են, որ Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգին ելույթ են ունենալուգերմանացի  դաշնակահարներ Անդրեաս Քեռնը և Պաուլ Ցիբիսը:

«Piano Battle-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ միասին կներկայացնեն «PIANO BATTLE meets ORCHESTRA»-ի համաշխարհային պրեմիերան: Համերգը կկայանա Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, ինչպես նաև կեզրափակի «Գերմաներենի շաբաթ» միջոցառումների շարքը:

Իրենց կենդանի շոու-համերգի նոր՝ երրորդ հայեցակարգով դաշնակահարներ Անդրեաս Քեռնը և Պաուլ Ցիբիսն իրենց մրցելույթի երրորդ կողմ են դարձնում նվագախմբին: Տարբեր գործիքային խմբեր «զենք» են դառնում, որոնց կարելի է ընտրել և կիրառել յուրաքանչյուր հաջորդ ռաունդում: Ինչ-որ ժամանակ երկու գլխավոր անձինք՝ դաշնակահարները, սկսում են անգամ չափ տալ, ինչը ձախողվում է, և, այսպիսով, և’ նվագախումբը, և’ հանդիսականները պահանջում են, որ բեմ դուրս գա իսկական դիրիժորը: Ու թեև նվագախումբն ակտիվորեն ներգրավված է համերգին, հանդիսականներն են, որ վճիռ են կայացնելու, թե ով է հաղթողը: Ռախմանինովն ընդդեմ Շոպենի, Մոցարտն ընդդեմ Վագների, Բեթհովենն ընդդեմ Սեն-Սանսի, իսկ ամենավերջում կհնչի «Աստղային պատերազմներ» կոնցերտը: Զվարճալի, կրթական, բայց և այնպես՝ լուրջ երաժշտական մատուցում, երբ PIANO BATTLE-ը հանդիպում է նվագախմբին»,- այսպես է նկարագրվում միջոցառումը:

Հիշեցնենք, որ Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին: Այն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top