Գլխավոր Իրավական Դատական համակարգը պետք է զերծ լինի կլանային կապերից, որը ներկայումս կա․ ԲԴԽ...

Դատական համակարգը պետք է զերծ լինի կլանային կապերից, որը ներկայումս կա․ ԲԴԽ անդամի թեկնածու

11
0
Դատական համակարգը պետք է զերծ լինի կլանային կապերից: Ներկա համակարգում դրանք կան: ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը:
«Կլանային կապերը թույլ չեն տալիս, որպեսզի օբյեկտիվորեն քննարկվեն և պատասխանատվության կանչվեն այդ կլանի անդամները»,- շեշտեց ԲԴԽ թեկնածուն։
Ըստ Բեքմեզյանի, կլանային կապերի շնորհիվ դատավորներն իրենց զգում են անձեռնմխելի․ «Պետք է բացառել «վերևներից» և վերադաս դատական ատյաններից ցուցումներ ստանալու բացասական գործելաոճը: Իհարկե, հիմա ասում ենք, որ դատավորները ցուցումներ չեն ստանում իշխանությունից, բայց չենք կարող բացառել, որ նրանք չեն սպասում այդ ցուցումներին»,- նշեց նա: