Գլխավոր Իրավական Դատական նիստը շարունակվում է դռնփակ

Դատական նիստը շարունակվում է դռնփակ

1
0

Դատական նիստի  ընթացքում մեղադրյալի կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանը դատարանին տեղեկացրեց, որ իր կողմից հրապարակվելիք տեղեկությունները պետական գաղտնիք են պարունակում։

Դատավոր Դավիթ Գրիգորյանն առաջարկեց՝ պաշտպանները կարող են միջնորդություն ներկայացնել դատական նիստի մի հատված դռնփակ անցկացնելու վերաբերյալ։

Միջնորդությունը ներկայացվեց, դատավորն այն բավարարեց: Այս պահին դատական նիստն ընթանում է միայն դատավարական կողմերի մասնակցությամբ։