Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Դատական տուրիզմով» զբաղվող դատավորի ունեցվածքը

    «Դատական տուրիզմով» զբաղվող դատավորի ունեցվածքը

    «Դատական տուրիզմով» զբաղվող դատավորի ունեցվածքը
    Մայիս 22, 2019 17:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Araratnews.amշարունակում է հրապարակել դատավորների հայտարարագիրը: Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ  Երեւան քաղաքի դատավոր Երեմ Եսոյանը 2018 թ-ին հայտարարագրել է 15,000,000 դրամ, 28,000 դոլար, 150,000 ռուբլի:

    Դատավորը եկամուտ է ստացել աշխատանքի վարձրատրությունից եւ այլ վճարումներից՝ 10,499,097.86 դրամ:

    Կնոջ՝ Լիլիթ Թավազյանի 2018 թ-ի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ դատավորի կինը հայտարարագրել է 5,000,000 դրամ եւ 37,000 դոլար: Եկամտի աղբյուրը եղել է աշխատանքի վարձրատրությունից միայն՝ 1,369,883 դրամ:

    Ի դեպ,  մամուլն անդրադարձել է Երեմ Եսոյանի   գործունեությանը, նրան մեղադրելով դատական կեղծ ակտ կայացնելու համար:  Իսկ 2011 թ-ին Մարդու իրավունքների պաշտպան  Կարեն Անդրեասյանն առաջարկել է Երեմ Եսոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել:

    Լուսանկարը՝ Երեմ Եսոյանի «Ֆեյսբուքի» էջից:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top