Գլխավոր Իրավական Դատապարտյալին այցելած անձը բերման է ենթարկվել

Դատապարտյալին այցելած անձը բերման է ենթարկվել

2
0

Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատև տեսակցության այցելած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: