Հինգշաբթի , 17 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 555.00   Վաճառք` 563.00   ՀՀ ԿԲ` 562.18   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 492.61   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 622.00   ՀՀ ԿԲ` 617.36   
  •  RUB   Առք` 7.97   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 7.98   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.41   
outputra5huxgif
Partly Cloudy
19°
Home » Լուրեր » Դատապարտյալների մոտ փոշենման զանգված է հայտնաբերվել

Դատապարտյալների մոտ փոշենման զանգված է հայտնաբերվել

Օգոստոս 11, 2017 17:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

collage.thumb

Օգոստոսի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Բ.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերել են ծխախոտի տուփ` 10 գլանակներով, ինչպես նաև երկու փաթեթ` 1,5 գրամ քաշով սպիտակ փոշենման և 1,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ պարունակող:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ միաժամանակ անձնական խուզարկության է ենթարկվել նաև կալանավորված անձ Մ. Կ.-ն, ում մոտից հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված սպիտակ փոշենման զանգված և պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված կաթնագույն զանգված` ընդհանուրը 3,8 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top