Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Դատարանը կես տարով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը

    Դատարանը կես տարով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը

    Դատարանը կես տարով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նիստը
    Ապրիլ 16, 2019 13:24 Իրավական, Լուրեր A+ / A-

    Գործարար Սիլվա Համբարձումյանն ու իր ներկայացուցիչն այսօր` ապրիլի 16-ին, չէին ներկայացել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստին:

    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին:

    Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:

    Նշենք, որ երկրորդ նախագահի ներկայացուցիչները դիմել են դատարան՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով:


    Նման թեմաներ

    scroll to top