Վերաքննիչ քրեական դատարանն այս պահին քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ վերջինիս երկու ամսով կալանավորելու որոշման դեմ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էր ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատախազությունը մերժել էր միջնորդությունը: