Գլխավոր Լուրեր Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը

Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը

1
0

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։

Նշենք, որ նախաքննական մարմինը արգելանք էր դրել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքի, այդ թվում՝ Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը:

Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասաց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանը համաձայնություն է տվել գույքը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ: Լսելով դատավարության կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչև դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքների պարզումը:

Այնուհետեւ Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը եւ կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանել: